Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմի մասնակից, սխրանքներ գործած դատավորին ասում են՝ «թմբուկ զարկող». Կան մարդիկ, որ իրենց գլուխներն են թմբուկի տեղ օգտագործում. Վահագն Ալեքսանյան

Այսօր՝ փետրվարի 9-ին, Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նախ շնորհավորեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծննդյան օրվա կապակցությամբ և հիշեցրեց. «Երեկ Գեղամ Մանուկյանը այս ամբիոնից մեզ էր վերագրում, թե մենք իբր վիրավորել ենք ՍԴ նախկին նախագահին. պարոն Մանուկյան, Արմեն Ռուստամյանը ձեր դիմաց է նստած, նրա ամագը մեզ մի վերագրեք, մեղայ Աստծու»:

Խոսելով դատավորների վերաբերյալ ընդդիմության ծավալած դիսկուրսի մասին՝ Վահագն Ալեքսանյանը նշեց. «Մեր ընդդիմությունն ասում է՝ կան դատավորներ, որոնք տականք են, ինչպես բնութագրում է մեր գործընկեր Գեղամ Նազարյանը, և կան դատավորներ, որոնք անկախ, փառահեղ ու պանծալի կերպարներ են: Այն դատավորը, որը կալանավորելու որոշում է տվել նրանց ընկերներից մեկին, տականք է, մյուս դատավորը, որը կալանքի որոշում է տվել ինչ-որ գործով կոնկրետ վկայի, պանծալի մարդ է, ում համար պետք է գնալ ցույցեր անել, որ նրա տված կալանքի որոշումը չքննվի: Ես այս մոտեցումը չեմ հասկանում»:

Նրա խոսքով՝ պատերազմի մասնակից, սխրանքներ գործած դատավորին ասում են՝ «թմբուկ զարկող». «Մարդիկ կան, որ առհասարակ իրենց գլուխներն են թմբուկի տեղ օգտագործում»:

Մանրամասն՝ տեսանյութում: