Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե Փաշինյանն անի այն, ինչ արեց Տեր-Պետրոսյանը 1998-ին, հստակ տեսնում եմ Հոկտեմբերի 27-ի կրկնությունը»․ Վասակ Դարբինյան

«Եթե Փաշինյանն անի այն, ինչ արեց Տեր-Պետրոսյանը 1998-ին, հստակ տեսնում եմ Հոկտեմբերի 27-ի կրկնությունը»․ Վասակ Դարբինյան
Քաղաքականություն
11:02, 16 март 2021
Խմբագիր Վասակ Դարբինյանը ֆեսյբուքյան էջում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի գրառմանը՝ «Միակ ելքը՝ դեպի հերթական մղձավանջ» վերտառությամբ․ 
 
«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է. «...թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաեւ անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ եւ ինքնակամ հրաժարականն է եւ Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում...»:
 
Առաջին նախագահի հուշած այս ելքը իմ հիշողության մեջ դարձյալ բորբոքեց 1998-ի մղձավանջը, երբ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց և ասպարեզը թողեց իր հրաժարականը պահանջած խաժամուժին:
Թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո՝ ամենքիդ հայտնի է:
 
Լևոն Տեր-Պետրոսյանը, փաստորեն, առ այսօր չի համոզվել, որ Հայաստանի դժբախտությունները սկսվեցին իր հրաժարականից հետո: Նա առ այսօր համոզված է, թե այլընտրանք չի ունեցել և ճիշտ է վարվել: Ահա ինչու է նույն բանը հորդորում  Նիկոլ Փաշինյանին: 
 
Եթե Նիկոլ Փաշինյանն անի այն, ինչ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը 1998-ին, ես ոչ միայն չեմ բացառում, այլև հստակ տեսնում եմ հոկտեմբերի 27-ի կրկնությունը: Առհասարակ՝ 98-ի ճակատագրական սխալից հետո Հայաստանը պատուհասած մղձավանջի կրկնությունը: Ներառյալ 2008-ի մարտի 1-ը, ի դեպ:
 
Դե, իսկ դրանից մի տասը տարի անց Հայաստանում ժողովրդական լայն զանգվածների աջակցությամբ իշխանության կգա, ասենք, Նիկոլ Երկրորդը: 
...Այս ամենից միակ եզրակացությունն այն է, թե պատմությունը ծաղրում է մեզ»: