Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա հասկանում եմ, թե ինչու է ՀՀԿ-ն այս օրին. Աշոտյանի ելույթներից բառեր են գտնում, գուգլում ու IQ-ները «բարձրացնում». Վահագն Ալեքսանյան

Այսօր՝ փետրվարի 9-ին, Ազգային ժողովի հերթական նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կին պատգամավորների թիրախավորմանը «թե ընդդիմադիր գործիչների կամ գործիքների կողմից, ինչպես կուզեք՝ անվանեք, թե նաև ընդդիմադիր որոշ լրատվական բառն ափսոս է նրանց համար»:

Նա նշեց, որ ի պատասխան երեկ ՔՊ կին պատգամավորներ Դավոյանի, Ջուլհակյանի, Պապյանի՝ ԵԽԽՎ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի քվեարկությանը նվիրված հայտարարություններին, բանակում չծառայած և փոխգնդապետի կոչում ստացած Արմեն Աշոտյանը այդ կին պատգամավորներին վիրավորել է անպարկեշտ բառերով: 

Անդրադառնալով Հայկ Մամիջանյանի մեկնաբանությանը՝ Վահագն Ալեքսանյանն ասաց. «Ես հիմա հասկանում եմ, թե ինչու է ՀՀԿ-ն այս օրին. Աշոտյանի ելույթներից բառեր են գտնում, գուգլում ու IQ-ները բարձրացնում, ու դրա համար էլ այդ IQ-ները չի բարձրանում»: 
Նա հորդորեց իրենց կին պատգամավորների նկատմամբ լինել հարգալից:  

Մանրամասն՝ տեսանյութում: