Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ե՛վ երկաթուղու, և՛ ավտոճանապարհների գործարկումը ՀՀ-ին անհրաժեշտ է նույնքան, որքան Ադրբեջանին. Վարչապետը՝ Գևորգ Պապոյանին

«Մենք պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոններին համապատասխան՝ երկու երկրների օրենսդրության և սուվերենության շրջանակներում»,- այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ պետք է համաձայնեցնեն երկաթուղիների պարամետրերը:

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, վարչապետը նշեց, որ Բրյուսելում և Սոչիում իրենք ձևակերպել են առաջարկներ, որոնք փոխանցվել են նաև ադրբեջանական կողմին. «Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես մենք պատրաստ ենք իրագործել նաև ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման, կառուցման գործընթացը»:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «Այն, ինչ ես ասում եմ, ՀՀ-ին անհրաժեշտ է նույնքան, որքան Ադրբեջանին՝ և երկաթուղու, և ավտոճանապարհների մասով»:

Մանրամասն՝ տեսանյութում: