Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը Ադրբեջանին է հանձնել 108 մարդու մարմին, որոնք անհետ կորած էին համարվում Ադրբեջանի կողմից Արցախյան առաջին պատերազմից հետո.Փաշինյան

Հայաստանը Ադրբեջանին է հանձնել 108 մարդու մարմին, որոնք անհետ կորած էին համարվում Ադրբեջանի կողմից Արցախյան առաջին պատերազմից հետո.Փաշինյան
Քաղաքականություն
18:16, 09 февраль 2022
Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել արցախյան առաջին պատերազմից հետո անհետ կորած համարվող 108 ադրբեջանցու մարմին։ Եվ առաջիկա օրերին պատրասվում ենք ևս երկուսը փոխանցել։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան Ադրբեջանի այն պնդումներին, որ արցախյան առաջին պատերազմից հետո շուրջ 4000 անհետ կորած ունի, Փաշինյանը հիշեցրեց, որ հայկական կողմը նույնպես անհետ կորածներ ունի դեռ առաջին պատերազմից՝ պաշտոնական տվյալներով՝ 777։

Նա նաև հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությյան արդյունքում կհաջողվի պարզել  44-օրյայի ընթացքում անհետ կորած համարվող 217 հայերի ճակատագիրը։