Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ասենք թե խաղաղության պայմանագիրը ստորագրում ենք, հետո Ադրբեջանը Արցախի նկատմամբ ագրեսիա է ցուցաբերում, ի՞նչ է լինելու․ Դավիթ Բաբայան

Ասենք թե խաղաղության պայմանագիրը ստորագրում ենք, հետո Ադրբեջանը Արցախի նկատմամբ ագրեսիա է ցուցաբերում, ի՞նչ է լինելու․ Դավիթ Բաբայան
Քաղաքականություն
14:33, 10 февраль 2022
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

-Պարոն Բաբայան, երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում խոսեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի մասին և նշեց, որ հայկական կողմը դրան պատրաստ է։ Արցախում այս հնարավորության մասին ի՞նչ դիտարկումներ կան։

–Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը բնական է պետք է հանդիսանա այն նոր էջը տարածաշրջանում ու մեր հարաբերություններում, որը բնականորեն պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումից հետո։ Առանց այդ հակամարտության կարգավորման պարզ է, որ շատ բարդ է լինելու։ Հակամարտությունն ինքնին դեռևս կարգավորված չէ։ Եթե խոսքը գնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին առհասարակ, ուրեմն պետք է հասկացվի, որ դա կա՛մ արցախյան խնդրից դուրս է, կա՛մ Ադրբեջանը պետք է համապարփակ ձևով այդ հակամարտության լուծումն ընդունի։ Իսկ մեզ համար ընդունելին այն է, որ Ադրբեջանը փաստի, հասկանա ու իրավական ուժ տա այն մոտեցմանը, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։ Ժամանակը ցույց կտա, բայց ինչքան ես  տեսնում եմ Ադրբեջանի արձագանքներից, այնտեղ լրիվ այլ մոտեցումներ են։

-Այսինքն՝ անհրաժեշտ եք համարում, որ հստակեցվի նաև Արցախի կարգավիճակի հարցը։

-Բնական է, որ սա  ամենակարևոր խնդիրն է, սրա հետ մեկտեղ կան նաև այլ հարցեր՝ տարածքների ու սահմանների հետ կապված։ Բայց  առանց ադրբեջան-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման, լիարժեք ձևով Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելը շատ բարդ է լինելու։ Ասենք  թե այդ պայմանագիրը ստորագրում ենք, հետո Ադրբեջանը Արցախի նկատմամբ հերթական ագրեսիան է իրականացնում, ի՞նչ է լինելու։ Այսինքն՝ սա է ամենահուսալի գրավականն ու հիմքը ընդհանրապես խաղաղ գոյատևման համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։