Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստոլտենբերգը Զելենսկիի հետ զրույցում խոստացել է շարունակել ՆԱՏՕ-ի գործնական և քաղաքական օգնությունը

Ստոլտենբերգը Զելենսկիի հետ զրույցում խոստացել է շարունակել ՆԱՏՕ-ի գործնական և քաղաքական օգնությունը
Քաղաքականություն / Աշխարհ
21:19, 10 февраль 2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցում ևս մեկ անգամ խոստացել է շարունակել գործնական և քաղաքական օգնություն ցուցաբերել Կիևին. հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես խոսել եմ նախագահ Զելենսկիի հետ Ուկրաինայի շուրջ և նրա տարածքում ռուսական զորքերի կենտրոնացման մասին: ՆԱՏՕ-ն կշարունակի գործնական և քաղաքական օգնություն ցուցաբերել մեր շատ արժեքավոր գործընկերոջը»,- գրել է գլխավոր քարտուղարը Թվիթերի իր միկրոբլոգում։
Ստոլտենբերգն ընդգծել է, որ դաշինքը շարունակում է կոչ անել Ռուսաստանին առաջ շարժվել երկխոսության և խաղաղ լուծման որոնման ճանապարհով։