Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ կոնգրեսականը կոչ են անում ղեկավարությանը կանխել F-16-երի վաճառքը Թուրքիային

ԱՄՆ կոնգրեսականը կոչ են անում ղեկավարությանը կանխել F-16-երի վաճառքը Թուրքիային
Քաղաքականություն / Աշխարհ
22:46, 10 февраль 2022
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և կովկասա-հունական հանձնախմբի ղեկավար, նույնպես կոնգրեսական, Մայքլ Բիլիրակիսը նամակ են հղել  Պենտագոնի և Պետքարտուղարության ղեկավարներին, որպեսզի Վաշինգտոնը Թուրքիային չվաճառի արդիականացված F-16 կործանիչներ: 
 
Ավելի վաղ Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար: Այս գործընթացը սկսեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Թուրքիաjiն դուրս թողեց գերժամանակակից F-35 կործանիչների ծրագրից: Նման կերպ պետք է փոխհատուցվեր այն գումարը, որը Թուրքիան վճարել էր F-35-ների ծրագրի համար: 
 
Հղված նամակում կոնգրեսականները Պենտագոնի ու Պետքարտուղարության ղեկավարներին խորհուրդ են տվել մերժել Թուրքիային այդ ինքնաթիռները վաճառելու և արդիականացնելու առաջարկը: 
 
Նշվել է, որ նման կործանիչների վաճառքը Թուրքիային, չի ստիպի, որ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխի այն քաղաքականությունը,  որն այժմ իրականացնում է: Ասվել է, որ Էրդողանը ոչ լեգիտիմ ճանապարհով է ընտրվել վերջին նախագահական ընտրություններում:
 
Ըստ նրանց՝ Թուրքիան չի փոխի իր քաղաքականությունը քանի դեռ Վաշինգտոնը չի կիրառել դիվանագիտական միջոցներ, ինչպես նաև պատժամիջոցներ: 
 
Ասվել է, որ Էրդողանի շարունակում է խախտել մարդու իրավունքները և ճնշել հասարակությանը: 
 
Հիշեցվել է նաև այն, որ թուրքական բանակը ապակայունացնող գործոն է տարածաշրջանում: Որպես օրինակ հիշեցվել է, որ թուրքական բանակը իր մասնակցությունն է ունեցել  Հարավային Կովկասում,  Իրաքում, ՍԻրիայում, Միջերկրական ծովի ավազանում իրավիճակի ապակայունացման մեջ: 
 
Նաև խոսվել է, որ թուրքական բանակը օգտագործել է ամերիկյան ռազմատեխնիկա Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Իրաքում քաղաքացիական օբյեկտները հրթիռակոծելու ժամանակ: