Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանի մահափորձը բացահայտվե՞լ է՝ պատգամավորի հարցը ԱԱԾ պետի տեղակալին

Արարատ Միրզոյանի մահափորձը բացահայտվե՞լ է՝ պատգամավորի հարցը ԱԱԾ պետի տեղակալին
Քաղաքականություն
12:56, 16 март 2021
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հարց ուղղեց ԱԱԾ պետի տեղակալին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի բացահայտման մասին, թե արդյո՞ք ԱԱԾ-ն գործը բացահայտել է և գիտի կատարողներին ու պատվիրատուներին։ 
 
ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը նշեց, որ նախաքննություն է գնում և հստակ տեղեկատվություն հնարավոր չէ տալ։ Նշվեց միայն, որ այս պահին հարուցված գործով որպես մեղադրյալ ներգրավված անձիք կան և շարունակվում են միջոցառումները։ 
 
Անդրանիկ Քոչարյանն իր հերթին կարևորելով հարցը նշեց, որ Միրզոյանի նկատմամբ տեղի ունեցածը սպանության փորձ էր։ «Ոչ միայն սպանության փորձ էր, ըստ էության, իրենք Միրզոյանին համարել էին սպանված, դրա համար բաց էին թողել, հակառակ դեպքում կշարունակեին իրենց հաշվեհարդարը»,-շեշտեց նա: 
 
Նրա խոսքով՝ ակնհայտ էր որ պատրաստված էին խմբերը և մեկ հրահանգով ուղղորդվել էին ԱԺ, կառավարություն․ «Նրանք փնտրում էին առաջին պաշտոնյաներին, ինչը նույնն է ինչ եղավ հոկտեմբերի 27-ին»։