Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թրյուդոն հայտնել է, որ Արևմուտքի երկրները հետաքրքրված չեն Ռուսաստանի հետ առճակատմամբ

Թրյուդոն հայտնել է, որ Արևմուտքի երկրները հետաքրքրված չեն Ռուսաստանի հետ առճակատմամբ
Քաղաքականություն
14:38, 12 февраль 2022
Արևմուտքի երկրները հետաքրքրված չեն Ռուսաստանի հետ առճակատմամբ, սակայն ռուս-ուկրաինական սահմանին առկա լարվածության համատեքստում շարունակելու են աջակցել Ուկրաինային: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Մենք Ռուսաստանի հետ առճակատում չենք փնտրում, մենք որոշում ենք ընդունել աջակցել ուկրաինացի ժողովրդին սեփական ապագան ընտրելու իրավունքի հարցում»,- ասել է նա:

Կանադայի վարչապետը տեղեկացրել է, որ Արևմուտքի երկրները վճռական են ՌԴ դեմ «կոշտ պատժամիջոցներ» կիրառելու հարցում, եթե ռուսական կողմը խախտի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: