Քոչարյանը ներկա չէր դատին․Մարտի 1-ի գործով դատախազը կմիջնորդի ամբաստանյալների նկատմամբ քր․ գործը անջատել եւ առանձին վարույթում քննել
Քաղաքականություն
Մարտի 1-ի գործով դատախազը կմիջնորդի ամբաստանյալների նկատմամբ քր․ գործը անջատել եւ առանձին վարույթում քննել:
Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում՝ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։
Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։
Նիստի սկզբում Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանից ստացվել է դիմում, որ Օհանյանը վատառողջ է եւ չի կարող մասնակցել դատական նիստին։
Դատական նիստին ներկա չէր նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որի փաստաբանի խոսքով պատճառը այն է, որ ինքը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եւ Քոչարյանին խորհուրդ է տվել ներկա չգտնվել դատական նիստին՝ հաշվի առնելով նաեւ Օհանյանի ներկա չգտնվելը։
Դատախազ Պետրոս Պետրոսյանը,դիմելով Աննա Դանիբեկյանին, ասաց, որ արդեն չորրորդ դատական նիստն է դատական նիստերը տեղի չեն ունենում տարբեր, այդ թվում՝ առողջական խնդիրներով պայմանավորված պատճառներով։
«Ես պատրաստվում է կոնկրետ միջնորդություններով, այդ թվում՝ դատավարական հետեւանքներ առաջացնող միջնորդություններով հանդես գալ։ Ընդհուպ նաեւ սույն քրեական գործով անցնող ամբաստանյալների նկատմամբ քրեական գործը անջատելու առանձին վարությում քննելու վերաբերյալ, քան որ այս ամեն ինչը վկայում է այդ հանգամանքի մասին, որ ստեղծված տարբեր պատճառաբանություններով այս գործը չի քննվում», - ասաց դատախազը։
Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա սույն թվականի մարտի 23-ին։