Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լևոն Տեր-Պետրոսյանը արել է հայտարարություն, որը ցանկալի էր 13 պլյուսին կամ 17 մինուսին»․ Անդրանիկ Քոչարյան

«Լևոն Տեր-Պետրոսյանը արել է հայտարարություն, որը ցանկալի էր 13 պլյուսին կամ 17 մինուսին»․ Անդրանիկ Քոչարյան
Քաղաքականություն
15:16, 16 март 2021
«Որեւէ  փաստ կա՞, որ այսօրվա գործող իշխանությունները կեղծել են որևէ բան։ Առավել եւս այսօրվա իշխանության օրոք մեր իշխանությունը արձանագրել է պարտություններ․ տարբեր համայնքներում ունենք քաղաքապետեր, որ այսօրվա իշխանությունից չեն, որը շատ նորմալ է», - այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությանը։

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Տեր-Պետրոսյանը համագործակցում է Վազգեն Մանուկյանի հետ, Քոչարյանն արձագանքեց․ «Ոչ, Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ եղել է ինքնուրույն գործող, ես այս պահին չեմ տեսնում այդ համագործակցությունը, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը արել է հայտարարություն, որը ցանկալի էր 13 պլյուսին կամ 17 մինուսին, հիմա չեմ հիշում»։ 
Պնդմանը, թե Տեր-Պետրոսյանը արել է պետության շահերից բխող հայատարարություն, Քոչարյանն արձագանքեց․ «Պետության շահից բոլորն են խոսում, պետության շահը կորոշվի ընտրությունների միջոցով»։