Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Ռուբինյանը և Անդրեյ Ռուդենկոն մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Ռուբեն Ռուբինյանը և Անդրեյ Ռուդենկոն մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ
Քաղաքականություն
19:48, 14 февраль 2022
ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել է, որ փետրվարի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հեռախոսազրույցը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք հույս է հայտնվել, որ հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայանալիք երկրորդ հանդիպումն արդյունավետ կլինի։