Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին արտերկիր մեկնած պատգամավորներին հորդորել է վերադառնալ Ուկրաինա

Զելենսկին արտերկիր մեկնած պատգամավորներին հորդորել է վերադառնալ Ուկրաինա
Քաղաքականություն
20:49, 14 февраль 2022
ւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադայի արտերկիր մեկնած պատգամավորներին կոչ է արել 24 ժամվա ընթացքում վերադառնալ Ուկրաինա.  հայտնում է «ՌԻԱ- Նովոստի »-ն:

«Ես անձամբ իմ անունից կխնդրեի, որ 24 ժամվա ընթացքում վերադառնան: Կարծում եմ,  որ նրանք պետք է դա անեն, այլապես մենք՝ բոլորս, պետք է լուրջ հետևություններ անենք և՛ որպես պետություն, և՛ որպես ղեկավարություն»,- ասել է Զելենսկին։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը չի հստակեցրել, թե որ կուսակցության պատգամավորներն են լքել Ուկրաինան։ Զելենսկին նշել է, որ իշխանությունները, այդ թվում՝ խորհրդարանը, պետք է իրենց օրինակով ուկրաինացի ժողովրդին միասնության ազդանշաններ տան։