Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինկենը հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի արտգործնախարարի հետ

Բլինկենը հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի արտգործնախարարի հետ
Քաղաքականություն
22:06, 14 февраль 2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 14-ին հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում նա ԱՄՆ-ի համար անհապաղ առաջնահերթություն է համարել ճգնաժամի թուլացմանն ուղղված ջանքերին աջակցությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քարտուղարն ընդգծել է, որ թեև ԱՄՆ-ի համար անմիջական առաջնահերթությունը իրավիճակի դեէսկալացիային ուղղված ջանքերին աջակցելն է, բայց  Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ագրեսիա կստանա արագ, համակարգված և ուժեղ պատասխան:

Բլինկենը նաև հավաստիացրել է Կուլեբային, որ  ԱՄՆ-ն և նրա գործընկերները  աջակցություն կտրամադրեն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ներառյալ՝ տնտեսական և ֆինանսական կայունության հարցերում։