Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում չեն քննարկում օդային տարածքը փակելու հարցը

Ուկրաինայում չեն քննարկում օդային տարածքը փակելու հարցը
Քաղաքականություն
23:00, 14 февраль 2022
Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հայտարարել է, որ օդային տարածքի և նավահանգիստների փակման հարցը այսօր չի քննարկվում, և լրատվամիջոցներին կոչ է արել խուճապ չտարածել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այն խոսակցությունները, որ այսօր պետք է որոշումներ կայացվեին մեր օդային տարածքը, որոշ ծովային նավահանգիստներ փակելու մասին, իրականությանը չեն համապատասխանում: Իրավիճակը  վերահսկելի է մեր կողմից: Մենք մեր երկինքը չենք փակում»,- ասել է  նա:
Դանիլովը հավելել է, որ որոշ ավիաընկերությունների որոշումը կապված է MH17 չվերթի կործանման հետ։