Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարօրինակ կլիներ, եթե Ինտերպոլը ինքը որևէ գնահատական տար մի բանի, որի հետ կապված սեփական հետաքննությունը չունի․ Ստյոպա Սաֆարյան

Տարօրինակ կլիներ, եթե Ինտերպոլը ինքը որևէ գնահատական տար մի բանի, որի հետ կապված սեփական հետաքննությունը չունի․ Ստյոպա Սաֆարյան
Քաղաքականություն / Իրավունք
17:52, 16 март 2021
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինտերպոլի՝ հրապարկված "գրության" մեջ ձեռքով ավելացված է նրա կանոնադրության 3-րդ հոդվածը, թե "կազմակերպությանը խստորեն արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի որևէ միջամտություն կամ գործողություն"։ Եթե ճիշտ է թարգմանությունը, ապա ստացվում է, որ կազմակերպությունն ինքը չի կարող ձեռնարկել "քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի որևէ միջամտություն կամ գործողություն"։ Տվյալ հոդվածը չի ասում, թե նա, ում համար տվյալ երկիրը դիմել է հետախուզում հայտարարելու համար, ենթարկվում է "քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի խտրականության կամ հետապնդման"։  

Եվ տարօրինակ կլիներ, եթե Ինտերպոլը ինքը որևէ գնահատական տար մի բանի, որի հետ կապված սեփական հետաքննությունը չունի․․․ Անհասկանալի է, թե Աժ պատգամավորը, որ կարդացել է Ինտերպոլի կանոնադրության այս տողերը, որի վրա հղում է կատարվել պատասխան գրության մեջ, որտեղի՞ց է վերցրել, թե Ինտերպոլը ասում է, որ Հայաստանի իշխանությունները Գևորգ Կոստանյանին ենթարկում են "քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի խտրականության կամ հետապնդման"․․․ Կանոնադրության այդ հոդվածը բացարձակ այլ բան է ասում, ոչ թե դիմողին գնահատում։ Ավելին, եթե անգամ պատգամավորը հակված է հոդվածն այդպես կարդալ, որտեղի՞ց է եզրակացրել, որ Գևորգ Կոստանյանի հանդեպ "հետապնդումը" "քաղաքական է", այլ ոչ թե ռազմական, կրոնական կամ ռասայական․․․ 
Խնդրում եմ մեզ համար օրենքներ չգրել, ընկերներ, ինչպես հասկանում ենք՝ պրոբլեմ կա․․․»։