Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարավային Կովկասում լարվածությունը սահմանափակում է տարածաշրջանի զարգացումը. ԵԱՀԿ գործող նախագահ

Հարավային Կովկասում լարվածությունը սահմանափակում է տարածաշրջանի զարգացումը. ԵԱՀԿ գործող նախագահ
Քաղաքականություն
21:18, 15 февраль 2022
Մոսկվան կհրապարակի իր պատասխաններն անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արձագանքին: Այդ մասին  հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն իրենց փաստաթղթերում դրական են արձագանքել անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի այն նախաձեռնություններին, որոնք նրանք երկար ժամանակ հերքում էին: Լավրովը հույս է հայտնել, որ արևմտյան երկրներն առանձին առարկայական պատասխաններ կուղարկեն անվտանգության անբաժանելիության վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած առաջարկներին։

Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին՝ կողմերը հաստատել են նաև, որ Մինսկի պայմանավորվածություններին այլընտրանք չկա։ Լավրովն ընդգծել է, որ այժմ գլխավորը Կիևի և Դոնեցկի ու Լուգանսկի միջև ուղիղ երկխոսության ապահովումն է։ Նրա խոսքով՝ Եվրոպայում իրավիճակի ապաէսկալացիային ուղղված քայլերն արդյունավետ կլինեն միայն անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծման դեպքում։

«Խոսքը, առաջին հերթին, անվտանգության անբաժանելիության սկզբունքի մասին է, որը մեր արևմտյան գործընկերները մեկնաբանում են բացառապես ռազմական դաշինքների ընտրության ազատության տեսանկյունից: Դա, մեղմ ասած, ճիշտ չէ»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Զբիգնև Ռաուն Ռուսաստանին առաջարկել է եվրոպական անվտանգության շուրջ նոր երկխոսություն սկսել, ինչը Լավրովը հետաքրքիր նախաձեռնություն է որակել։ Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ տարածքում շարունակվող հակամարտություններն ապակայունացնող ազդեցություն են ունենում եվրոպական անվտանգության մթնոլորտի վրա։

«Մերձդնեստրում, Հարավային Կովկասում լարվածությունը սահմանափակում է տարածաշրջանների զարգացումը։ ԵԱՀԿ-ն կարևոր մոնիթորինգային մեխանիզմ է և աջակցում է խաղաղապահ գործընթացների զարգացմանն ուղղված քաղաքական ջանքերին»,- նշել է Ռաուն: