Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի Պետդումայի որոշումը. Բորել

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի Պետդումայի որոշումը. Բորել
Քաղաքականություն
22:33, 15 февраль 2022
Եվրոպական միությունը վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի Պետդումայի որոշումը՝ դիմել նախագահ Պուտինին՝ կոչ անելով ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը:

Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նրա խոսքով՝ այդ ճանաչումը կլինի Մինսկի պայմանավորվածությունների ակնհայտ խախտում: