Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեխնիկական խնդիրների պատճառով «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ի օդանավաի թռիչքը դարձել է անհնարին. Քաղավիացիա

Տեխնիկական խնդիրների պատճառով «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ի օդանավաի թռիչքը դարձել է անհնարին. Քաղավիացիա
Քաղաքականություն
19:02, 16 март 2021
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին:

«Ընկերությունը, որպես օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ թերությունները վերացնելու ուղղությամբ։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ ՀՀ ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, գործադրում է բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու համար»,- ասված է հաղորդագրությունում: