Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովը Բայրամովի հետ քննարկել է եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը

Լավրովը Բայրամովի հետ քննարկել է եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը
Քաղաքականություն
21:27, 16 февраль 2022
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել` անդրադառնալով ԼՂ հակամարտության թեմային. այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
 
Մասնավորապես, երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունված եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
 
Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումներին։