Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԳ նախարարը շեշտել է ԼՂ-ում միջազգային կառույցների անխոչընդոտ ներգրավվածության անհրաժեշտությունը

ԱԳ նախարարը շեշտել է ԼՂ-ում միջազգային կառույցների անխոչընդոտ ներգրավվածության անհրաժեշտությունը
Քաղաքականություն
18:00, 17 февраль 2022
Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային:
 
Նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ արդյունավետ փոխգործակցության առնչությամբ և կարևորել ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը` Հայաստանում ժողորդավարական ինստիտուտների ամրապնդման, կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ:
 
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի՝ ՄԱԿ անդամակցության 30-ամյակի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին:
 
Կողմերը քննարկել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները։
 
Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում միջազգային մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների անխոչընդոտ ներգրավվածության անհրաժեշտությունը: