Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայի պայմանագրով Ռուսաստանը Սուրմալուն տվեց Թուրքիային՝ Բաթումի դիմաց

100 տարի առաջ այս օրը 1921թ․ մարտի 16-ին բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքվեց Հայաստանի համար, մեղմ ասած, ոչ շահեկան՝ «Մոսկվայի» ռուս-թուրքական պայմանագիրը։ Երեկ Թուրքիայի խորհրդարանում նշվեց Մոսկվայի «Եղբայրության և բարեկամության» անունը կրող պայմանագրի 100-ամյակը։ 

«Մոսկվայի» ռուս-թուրքական պայմանագրի կնքմանը հայկական կողմը չի մասնակցել։ Ռուս-թուրքական «Եղբայրության և բարեկամության» անունը կրող պայմանագրով Թուրքիան ստացել է Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ալեքսանդրապոլը՝ ներկայիս Գյումրին վերադարձվել է Հայաստանին:

Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանի խոսքով «Մոսկվայի» ռուս-թուրքական պայմանագիրը հերթական անօրինական պայմանագիրն էր, որի հետևանքով հայկական կողմը տարածքային կորուստներ կրեց: Սեդա Գալստյանը շեշտում է, որ այդ պայմանագրի անօրինականությունը հիմնավորվում է միջազգային կոնվենցիաներով: 

Մանրամասները՝ տեսանյութում:
 
Նարա Մարտիրոսյան