Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի Հանրապետության խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի

Արցախի Հանրապետության խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի
Քաղաքականություն
20:24, 17 февраль 2022
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 18-ին կգումարի արտահերթ նիստ. այս մասին տեղեկացրին Արցախի ԱԺ-ից։

«Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողների սահմանած հետևյալ օրակարգով.
  1. «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (օրենքների նախագծերի փաթեթ):
  2. Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: