Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ը Ուկրաինայում կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն դրսևորել

ՄԱԿ-ը Ուկրաինայում կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն դրսևորել
Քաղաքականություն
21:55, 17 февраль 2022
ՄԱԿ-ը անհանգստությամբ է հետևում այն հաղորդագրություններին, որոնք վերաբերում են Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներին: ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսևորել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն։

«Մենք մտահոգությամբ ենք հետևում վերջին մի քանի ժամվա ընթացքում շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին հաղորդումներին: Եթե դրանք հաստատվեն, չի կարելի թույլ տալ, որ խախտումները հանգեցնեն հետագա էսկալացիայի: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն դրսևորել»,-շեշտել է Ռոզմարի Դի Կարլոն։

Նա ընդգծել է, որ պարզապես չեն կարող ընդունել Ուկրաինայում նոր հակամարտության հնարավորությունը: «Իրականում մենք փորձության ենք բախվում»,-ասել է Ռոզմարի Դի Կարլոն: