Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին այսօր կհանդիպի Բորիս Ջոնսոնի, Օլաֆ Շոլցի և Քամալա Հարիսի հետ

Զելենսկին այսօր կհանդիպի Բորիս Ջոնսոնի, Օլաֆ Շոլցի և Քամալա Հարիսի հետ
Քաղաքականություն / Աշխարհ
15:21, 19 февраль 2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ՝ հայտնում են Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Զելենսկին կհանդիպի նաև միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների և «Ուկրաինայի այլ գործընկերների ու բարեկամների հետ»:

Հանդիպումների արդյունքում Ուկրաինայի նախագահն ակնկալում է հասնել հստակ պայմանավորվածությունների՝ երկրի կայունության ամրապնդման համար լրացուցիչ ռազմական և ֆինանսական աջակցության տրամադրման հարցում: