Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտահերթ ընտրություններ չե՞ն լինի. Ինչ է սահմանվում Ընտրական օրենսգրքի փոփոխություններով. «Ժամանակ»

Արտահերթ ընտրություններ չե՞ն լինի. Ինչ է սահմանվում Ընտրական օրենսգրքի փոփոխություններով. «Ժամանակ»
Քաղաքականություն
11:17, 17 март 2021
«Ժամանակ» թերթը գրում է.

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթ:
Այս փոփոխություններով սահմանվում է, որ Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություններ չեն նշանակվում և չեն անցկացվում։ Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած Ազգային ժողովի հերթական կամ արտահերթ ընտրություններ…
Եթե այս փոփոխությունների փաթեթը ընդունվի, ապա նույնիսկ վարչապետի հրաժարականից հետո, եթե ռազմական դրության ռեժիմը պահպանվում է, արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն կազմակերպվի: Դրանք կկազմակերպվեն միայն ռազմական դրության վերացումից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում