Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳՆ․ «Հայաստանը պատմությունից ոչ մի դաս չի քաղել»

Ադրբեջանի ԱԳՆ․ «Հայաստանը պատմությունից ոչ մի դաս չի քաղել»
Քաղաքականություն
14:24, 21 февраль 2022
«Հայաստանը պատմությունից ոչ մի դաս չի քաղել», - այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ մեկնաբանելով Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի դիվանագիտական գերատեսչության երեկ հրապարակած հայտարարությունը։

«Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը նպաստում է ազգամիջյան թշնամանքի հրահրմանը և վկայում է այդ երկրի անպատասխանատվության մասին, վկայում է, որ վերջին իրադարձությունները Հայաստանի համար այդպես էլ դաս չհանդիսացան», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը նաև պնդում է, որ ԼՂԻՄ Մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի որոշումը հակասում էր «ԽՍՀՄ սահմանադրությանը,1981-ին Ադրբեջանական ԽՍՀ-ում ընդունված «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին» օրենքին, ինչպես նաև բոլոր այլ իրավական-նորմատիվ ակտերին»։

Աղբյուր՝ azatutyun.am