Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմին բունկեռում եղել եմ որպես նախագահի խորհրդական, որ զեկուցեմ՝ ինչ է եղել այնտեղ. Բաբայան. տեսանյութ

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը վստահեցնում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ինքը որևէ ղեկավարում չի իրականացրել, հրամանատարական շտաբ է գործուղվել որպես Արցախի նախագահի խորհրդական, որևէ կարգադրություն չի տվել. այսպիսով Բաբայանը ՀՀ ԱԺ-ում ստեղծված՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում իր ներկայացվածությունը լիովին անաչառ է համարում: Բաբայանը նման տեսակետ հայտնեց քննիչ հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում:

Սամվել Բաբայանը նախ հայտնեց, որ ինքը հանձնաժողովում ներգրավվել է որպես արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ, իր մասնակցության համար իրավական հիմքեր կան:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, պատերազմի կառավարողներից մեկը, ինչպե՞ս է անաչառ լինելու հանձնաժողովում՝ Բաբայանն ասաց.  «Արցախի Հանրապետության անվտանգության քարտուղարը նամակով դիմել է Արցախի Հանրապետության ՊԲ-ին, գրավոր պատասխանել են. «Դուք իրավունք չունեք զբաղվել մեզանով, անգամ բանակի մասին հարցնել»: Ի՞նչ ղեկավարումից եք խոսում»: Ես «բունկերում» եղել եմ որպես նախագահի խորհրդական: Արցախի նախագահի կողմից գործուղվել եմ այնտեղ, որ երեկոյան զեկուցեմ, թե ինչ է կատարվում այնտեղ: Ես ոչ խառնվել եմ, ոչ կարգադրություն եմ արել, ոչ էլ խոսել եմ: Կանգնել եմ, իրենք գործել են, ես տեսել եմ, զեկուցել եմ իր վերադասին»:

Մանրամասները՝ տեսանյութում։