Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիեննայում մեկնարկել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը

Վիեննայում մեկնարկել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը
Քաղաքականություն / Աշխարհ
19:35, 21 февраль 2022
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստը մեկնարկել է փետրվարի 21-ին Վիեննայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոսին» հայտնում է, որ արտահերթ նիստին կարող են մասնակցել կազմակերպության անդամ բոլոր երկրները:

Վիեննայում Բելառուսի դեսպանատանը գործակալության թղթակցին հայտնել են, որ Բելառուսի դեսպանը արտահերթ նիստին կփորձի գործընկերներին հրավիրել իրական երկխոսության և բացատրել Մինսկի տրամաբանությունն ու գործողությունների իմաստը ճգնաժամի խորացման ընթացքում, ընդգծել, որ Մինսկի դիրքորոշումը չի փոխվել:

Փետրվարի 20-ին ԵԱՀԿ-ում Լեհաստանի ներկայացուցիչ Ադան Խալասինսկին հայտնել էր, որ Ուկրաինայի խնդրանքով լեհական ներկայացուցչությունը ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ կգումարի: Նա շեշտել էր, որ հանդիպմանը հրավիրել է Ուկրաինայում և Եռակողմ շփման խմբում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Միկկո Կինունենին և ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ղեկավար Հալիթ Չևիկին։