Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը կխախտի Ուկրաինայի ինքնիշխանությունը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

Քաղաքականություն / Աշխարհ
Ռուսաստանի կողմից ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչումը կնշանակի մինսկյան համաձայնագրերի մերժում և Ուկրաինայի ինքնիշխանության խախտում, հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը. հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը դիմել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճանաչել իրենց հանրապետությունների անկախությունը։ Այսօր Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստ է անցկացրել Դոնբասում իրավիճակի սրման առնչությամբ, որի ընթացքում ելույթ էին ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, վարչապետ Միխայիլ Միշուստինը և այլք։ Հանդիպման ավարտին ՌԴ նախագահն ասել է, որ այսօր կորոշվի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցը։
«Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը կհանգեցնի միջազգային կարգի խախտման»,- հավելել էր Քարփենթերը: