Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը քիչ անց տեսաուղերձով կդիմի ռուսաստանցիներին. Պեսկով

Պուտինը քիչ անց տեսաուղերձով կդիմի ռուսաստանցիներին. Պեսկով
Քաղաքականություն / Աշխարհ
21:29, 21 февраль 2022
Պուտինը քիչ անց տեսաուղերձով կդիմի ռուսաստանցիներին. այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը. հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ այսօր Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը դիմել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճանաչել իրենց հանրապետությունների անկախությունը։

Այսօր Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստ է անցկացրել Դոնբասում իրավիճակի սրման առնչությամբ, որի ընթացքում ելույթ էին ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, վարչապետ Միխայիլ Միշուստինը և այլք։

Հանդիպման ավարտին ՌԴ նախագահն ասել է, որ այսօր կորոշվի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցը։