Զելենսկին Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել

Քաղաքականություն / Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրավիրել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) հրատապ նիստ, հայտնում է ուկրաինական «Ուկրաինսկա պրավդան»՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Փետրվարի 21-ին՝ երկուշաբթի օրը, տեղի կունենա Ազգային պաշտպանության խորհրդի հրատապ նիստ»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ այսօր Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը դիմել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճանաչել իրենց հանրապետությունների անկախությունը։ Վլադիմիր Պուտինն էլ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստ էր անցկացրել Դոնբասում իրավիճակի սրման առնչությամբ:
Հանդիպման ավարտին ՌԴ նախագահն ասել է, որ այսօր կորոշվի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցը։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ քիչ անց անկկալվում է ՌԴ նախագահի տեսաուղերձը ռուսաստանցիներին՝ Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցով: