Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն, ինչ առաջարկում է Լևոն Տեր-Պետրոսյանը, կատարյալ ապաքաղաքականություն է․Վահագն Ալեքսանյան

Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա արձանագրումները քաղաքական կրքեր են բորբոքել։ Առաջին նախագահը, անդրադառնալով Վազգեն Մանուկյանի՝ քաղաքական ճգնաժամի լուծման երեք տարբերակներին, առաջարկել է չորրորդը․ «Թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը արձագանքում է․ «Այն, ինչ առաջարկում է Լևոն Տեր-Պետրոսյանը, կատարյալ ապաքաղաքականություն է»,գրում է 1in.am-ը։