Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հովհաննես Իգիթյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի դեսպան

Հովհաննես Իգիթյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի դեսպան
Քաղաքականություն / Հայաստան
20:56, 22 февраль 2022
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Հովհաննես Իգիթյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս):

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Հովհաննես ԻԳԻԹՅԱՆԻՆ նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»,- նշված է հրամանագրում:

Հովյաննես Իգիթյանի կենագրությունը՝ այստեղ։