Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ Պետդումայի 351 պատգամավոր կենթարկվի ԵՄ պատժամիջոցների

ՌԴ Պետդումայի 351 պատգամավոր կենթարկվի ԵՄ պատժամիջոցների
Քաղաքականություն
22:46, 22 февраль 2022
Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի 351 պատգամավորի և ևս 27 ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ Ուկրաինայից անջատված Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու համար, «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտնել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը: Ռուսաստանի նախագահն, ըստ Բորելի, ընդգրկված չէ պատժամիջոցների ցուցակում:

«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ մինչ այդ Ֆրանսիայի արտգործնախարարն էր հայտարարել, որ Եվրամիության երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին ռուսաստանցիներին հասցեագրված իր հեռուստաուղերձում հայտարարել էր, որ որոշում է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին: Ելույթից հետո Ռուսաստանի նախագահը ստորագրեց համապատասխան հրամանագրեր ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու մասին, ինչպես նաև բարեկամության, փոխգործակցության և փոխօգնության մասին պայմանագրեր ստորագրեց Դոնեցկի ղեկավար Դենիսի Պուշիլինի և Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի հետ: