Պեսկովը անդրադարձել է Դոնեցկի և Լուգանսկի մասին Էրդողանի խոսքերին

Քաղաքականություն / Աշխարհ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի խոսքերը Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին, ասել է, որ Ուկրաինայի հարցի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի տարաձայնությունները չեն խանգարում Մոսկվային հարաբերություններ կառուցել Անկարայի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ին։
«Մենք թուրքերի հետ ունենք տարաձայնություններ, և կան ոլորտներ, որտեղ մենք հասել ենք մեծ հաջողությունների», - նշել է Պեսկովը: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատապարտել էր Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչումը։