Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա

Բայդենն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա
Քաղաքականություն / Աշխարհ
23:01, 22 февраль 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի հրապարակային ելույթ կունենա Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Առաջիկա ելույթի մանրամասները չեն նշվում։ Սպասվում է, որ Բայդենը ելույթ կունենա Սպիտակ տանը։ Նշվում է, որ վերջին անգամ ամերիկյան վարչակազմի ղեկավարն ուկրաինական խնդրի վերաբերյալ դիտարկումներ է արել անցած շաբաթ՝ փետրվարի 18-ին։

նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման մասին հրամանագիրը, որից հետո արևմտյան դաշնակիցները հայտարարեցին Մոսկվայի դեմ տարբեր պատժամիջոցներ նախապատրաստելու մասին։