Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե մինչ ապրիլի 6֊ը վարչապետը հրաժարական տա՝ ընտրությունները կանցկացվեն մինչև հունիսի 1֊ը» ․Էդմոն Մարուքյան

《Լուսավոր Հայաստանը խորհրդարանական երրորդ ուժն է և ջատագովում է մեկ ամիս և ավել, որ արտահերթ ընտրություններ անցկացնենք։ Գնացել է զիջումների  իր նախնական դրած պայմաններից》, ֊ նշում է պարոն Մարուքյանը։  Նա նշեց, որ ամիսներ առաջ  կայացած  հանդիպման ժամանակ առաջարկվել է ստորագրել հուշագիր, որով նրանք պարտավորվում են որևէ մեկին չառաջադրել։ Խորհրդարանը կինքնալուծարվի և կկայանան նոր ընտրություններ, սակայն չի ստորագրվել այդ հուշագիրը և որոշվել է առաջադրել  անցումային վարչապետ։  
《Հետագայում մենք հասկացանք, որ այդ մեթոդը չի ստացվում և վարչապետը հրաժարական չի տալիս, իսկ ճգնաժամը խորանում է, որպեսզի դրանից դուրս գանք։
《Լուսավոր Հայաստան》կուսակցությունն արեց զիջում և ասաց, որ եթե գլխավոր շտաբի  խնդրից մի կողմ կքաշվեք՝ մենք պատրաստ ենք գնալ  ձեր առաջարկած ճանապարհով և կնքել հուշագիրը։  Դրանից հետո իշխանությունը չգնաց զիջման և ԳՇ֊ի հարցում չպայքարեց մինչև վերջ》,- նշում է Մարուքյանը։

《Ես հանդիպել եմ վարչապետ Փաշինյանի հետ, զրույցի ժամանակ եղել է ԳՇ֊ի հիմնական խնդիրը։ Ես ասել եմ, որ հունիսի 1֊ը մեր վերջնաժամկետն է։ Եթե մինչ ապրիլի 6֊ը վարչապետը հրաժարական տա՝ ընտրությունները կանցկացվեն մինչև հունիսի 1֊ը։ Դա ամենաարագ կազմակերպվող ժամանակաշրջանն է, որ երկիրը դուրս գա ճգնաժամից》, - նշեց  Էդմոն Մարուքյանը։  Դեկտեմբերին առաջարկվել է գործող օրենսգրքով նոր ընտրություններ, բայց ներկայումս իշխանությունը առաջարկում է ընդունել իրենց գրած օրենսգիրքը և ընտրությունները անցկացնել  նոր գրված օրենսգրքով։  Մարուքյանը նշեց, որ նրանք դեմ են այդ օրենսգրքին  և կողմ չեն քվեարկելու դրան, մինչդեռ եթե  ընդունվի նրանք համաձայն են ընտրություններն անցկացնել  այդ օրենսգրքով։  

《Ներկայիս իշխանությունը Վենետիկի հանձնաժողովին երբեք  բանի տեղ չի դրել, իշխանությունն ունի  83 ձայն, իսկ օրենսդրությունը անցկացնելու համար պետք է 80 ձայն, հետևաբար իրենք կարող են հանգիստ վաղը արտահերթ նիստ հրավիրել և ընդունել օրենսգիրքը》,֊ նշեց Մարուքյանը։

 Նա հավելեց, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ։
 《Ես բազմիցս նշել եմ, թե որն է մեր առաջարկը, և պատրաստ ենք լսել այլ առաջարկներ։ Մեր առաջին նախագահի ասածը քննարկման է ենթակա》,֊ասաց Մարուքյանը։