Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունները

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունները
Քաղաքականություն / Տարածաշրջան
20:57, 23 февраль 2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, մասնավորապես հարաբերությունները Հայաստանի հետ ու ռուս-ուկրաինական ճգնաժամը»,- ասվում է Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:

Էրդողանն ու Ալիևը վերահաստատել են երկկողմ հարաբերություններում ու տարածաշրջանային հարցերում համատեղ հանդես գալու պատրաստակամությունը: