Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի վարչապետի հետ
Քաղաքականություն
15:24, 17 март 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:

Զրուցակիցները քննարկել են ս.թ. ապրիլի 30-ին Ռուսաստանի Կազան քաղաքում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի եւ օրակարգի հետ կապված հարցեր: