ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանում ուկրաինացիներին ոչինչ չի սպառնում

Քաղաքականություն / Աշխարհ
Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատանն ու քաղաքացիներին, ի տարբերություն Ուկրաինայում ռուս դիվանագետների, վտանգ չի սպառնում, հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Մոսկվա Խոսում է» ռադիոկայանի եթերում. փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ երկու երկրներն էլ հայտարարել էին իրենց ներկայացուցչությունների տարհանման մասին։
«Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատանը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում ուկրաինացի դիվանագետներին և հյուպատոսական գրասենյակներին վտանգ չի սպառնում: Սակայն դա, թերևս, ուկրաինական կողմի որոշումն է, մանավանդ, որ նրանք խոսել են դիվանագիտական հարաբերությունների խզման մասին»,- ասաց նա։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի