Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի. Զելենսկի

Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի.  Զելենսկի
Քաղաքականություն / Աշխարհ
20:02, 24 февраль 2022
Կիևն առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ուկրաինան չէ, որ ընտրեց պատերազմի ուղին, սակայն Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի», - ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։

Նշենք, որ ժամեր առաջ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել էր, որ ՌԴ ԶՈՒ-ի հրթիռակոծությունների հետևանքով ավելի քան 40 զինծառայող է զոհվել: Հաղորդվում է նաև խաղաղ բնակչության շրջանում 10 խաղաղ բնակչի զոհվելու մասին։
 
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի