Քաղաքացիակենտրոն
լրատվություն

G7-ի հետ պայմանավորվեցինք կործանարար փաթեթներ պատրաստել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար. Ջո Բայդեն

G7-ի հետ պայմանավորվեցինք կործանարար փաթեթներ պատրաստել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար. Ջո Բայդեն
Քաղաքականություն / Աշխարհ
22:57, 24 февраль 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով.

«Այսօր առավոտյան ես հանդիպեցի G7-ի իմ գործընկերների հետ՝ քննարկելու նախագահ Պուտինի չարդարացված հարձակումն Ուկրաինայի վրա, և մենք պայմանավորվեցինք շարժվել կործանարար փաթեթներ ու տնտեսական այլ պատժամիջոցներ բանեցնելու ուղղությամբ, որպեսզի Ռուսաստանին պատասխանատվության ենթարկենք: Մենք կանգնած ենք Ուկրաինայի խիզախ ժողովրդի կողքին»։