Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանի ԶՈՒ-ն շարունակում է առաջադրանքների կատարումը Կիևի և այլ քաղաքների շրջանում». ՌԴ ՊՆ-ն ամփոփել է Ուկրաինայի վրա գրոհի 2-րդ օրը

«Ռուսաստանի  ԶՈՒ-ն շարունակում է առաջադրանքների կատարումը Կիևի և այլ քաղաքների շրջանում». ՌԴ ՊՆ-ն ամփոփել է Ուկրաինայի վրա գրոհի 2-րդ օրը
Քաղաքականություն
20:21, 25 февраль 2022
ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի զորքերի խմբավորումները Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը գրոհելիս հաջողություն են գրանցում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կրակային աջակցությամբ:

 Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները Սևերոդոնեցկի ուղղությամբ մինչև 12 կիլոմետր խորությամբ արագորեն առաջ են շարժվել:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը Վոլնովախայի ուղղությամբ 11 կիլոմետր խորությամբ շարժվել է դեպի ազգայնական գումարտակների պաշտպանություն։

Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները հիմնականում չեն մասնակցում ռազմական գործողություններին։ Միայն ուկրաինացի ազգայնականների գումարտակներն են կատաղի դիմադրություն ցույց տալիս։

 Ավելին, Ուկրաինայի զինված ուժերի կանոնավոր զորամասեր են ներթափանցել տխրահռչակ ազգայնականների 25-30-հոգանոց խմբեր, որոնք հատուկ պատրաստություն են անցել։ 

Ազգայնականները ուկրաինացի զինծառայողների մեջ բացահայտում են անվստահելիների: Իսկ եթե Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարները որոշեն դուրս գալ զբաղեցրած սահմաններից, նրանք հանդես են գալիս որպես պատնեշային ջոկատներ։ Որոշ ուղղություններով նրանք կամուրջներ են պայթեցնում՝ բացառելու համար Ուկրաինայի զինված ուժերի զորամասերի և ստորաբաժանումների նահանջի հնարավորությունը։ Ազգայնականների կողմից դատաստանի և հաշվեհարդարի բազմաթիվ դեպքեր են գրանցվել այն ժամկետային զինծառայողների նկատմամբ, ովքեր չեն ցանկանում կռվել, որպեսզի ահաբեկեն Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմին։ Այս մասին ասում են զենքերը վայր դրած ուկրաինացի զինծառայողները։ 

Այս պահին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումներն ավարտել են Չեռնիգով քաղաքի շրջափակումը։
Ռուս զինծառայողները ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու համար։ 
Փետրվարի 24-ին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից կատարվել է դեսանտի իջեցման բարեհաջող գործողություն Գոստոմելի օդանավակայանի տարածքում։

Գործողությանը ներգրավվել է ավելի քան 200 ռուսական ուղղաթիռ։ Օդանավակայանի գրավման ժամանակ ոչնչացվել են Ուկրաինայի հատուկ ստորաբաժանումների ավելի քան 200 ազգայնականներ։ ՌԴ զինված ուժերում կորուստներ չկան:

 Ներկայում օդադեսանտային զորքերի հիմնական ուժերը միավորվել են ռուսական դեսանտի ստորաբաժանումների հետ Գոստոմելի օդանավակայանում՝ ապահովելով Կիևի շրջափակումը արևմուտքից։

 Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են առաջադրանքների կատարումը Կիևի և այլ քաղաքների շրջանում՝ դրսևորելով խիզախություն և հերոսականություն։

Ներկայումս հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Կիևի Շևչենկոյի հրապարակում տեղակայվել են «Գրադ» համակարգեր՝ Գոստոմելի օդանավակայանի տարածքին հարվածելու համար: 

Պենտագոնի և ԿՀՎ-ի խորհրդականները ուկրաինական ռազմական ղեկավարությանը սովորեցրել են հրթիռային հրետանային համակարգեր տեղադրել բնակելի թաղամասերում՝ տեղի բնակիչների ուղղությամբ պատասխան կրակ հրահրելու համար: Բնակելի տարածքների օգտագործումը Կիևի ռեժիմի կողմից՝ իր հրետանային կրակային դիրքերը քողարկելու համար, ռազմական հանցագործություն է։

Այդ ձեռագիրը մեզ լավ ծանոթ է։ Այդ հնարքն ակտիվորեն օգտագործվում է Մերձավոր Արևելքում և այլ երկրներում ԿՀՎ-ի կողմից հովանավորվող ահաբեկիչների կողմից:

 Դիմում եմ Ուկրաինայի քաղաքացիներին.

Ձեր ազգայնական ղեկավարությունն օգտագործում է այն նույն մեթոդները, ինչ ահաբեկիչները։ Նրանք ցանկանում են օգտագործել ձեզ որպես կենդանի վահան:

Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հարված չեն հասցնի Ուկրաինայի մայրաքաղաքի բնակելի թաղամասերին: