Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թբիլիսիում պահանջել են Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման պատճառով

Թբիլիսիում պահանջել են Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման պատճառով
Քաղաքականություն / Տարածաշրջան
11:11, 26 февраль 2022
Թբիլիսիում հազարավոր մարդիկ պահանջում են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ ուկրաինական հարցում նրա դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտնում է newsgeorgia-ն։

Ավելի վաղ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը չի միանա Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանի դեմ սահմանված արեւմտյան ֆինանսատնտեսական պատժամիջոցներին։