Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Կոնջորյանը և Ստեֆան Դիոնը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը

Հայկ Կոնջորյանը և Ստեֆան Դիոնը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը
Քաղաքականություն
15:33, 28 февраль 2022
Փետրվարի 28-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և, այս համատեքստում, հայ-կանադական համագործակցության հեռանկարները:

Կարևորվել են խորհրդարանական դիվանագիտության ոլորտում աշխատանքները և միջազգային հարթակներում երկու երկրների միջև համագործակցությունը:

Քննարկվել են Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորությունները: