Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխվարչապետ Մաթևոսյանը դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Լիտվայի հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունը

Փոխվարչապետ Մաթևոսյանը դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Լիտվայի հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունը
Քաղաքականություն
19:00, 28 февраль 2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 29-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, փոխվարչապետը բարձր է գնահատել Լիտվայի հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցության առկայությունը՝ միաժամանակ ընդգծել, որ չօգտագործված  զգալի ներուժ կա գրեթե բոլոր ուղղություններով։ Այդ համատեքստում, կարևորվել է ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Լիտվայի հետ փոխգործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, ինչպես նաև երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցերի։