Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մնում է՝ մի հատ էլ հայհոյանք դնեք այս կամ այն քվեարկությունից առաջ և հետո. Հակոբ Արշակյանը՝ «Հայաստան» դաշինքի սպառնալիքի մասին

Այսօր՝ մարտի 1-ին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն առաջարկեց քննարկել թուրք-ադրբեջանական տանդեմի վավերացրած «Շուշիի հռչակագրի»  ընդդիմության նախաձեռնած ԱԺ հայտարարությունը:

Նա ընդգծեց, որ հայտարարության ընդունումը չի վնասի ՀՀ անվտանգությանը և ՀՀ-ի կողմից նախաձեռնված խաղաղության օրակարգին. «Այն մեսիջ կլինի և Հայաստանի, և Արցախի ժողովրդին, և աշխարհասփյուռ հայությանը, և նաև միջազգային հանրությանը առ այն, որ մենք ունենք կարմիր գծեր և չենք նահանջելու դրանից»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ եթե հարցը չքննարկվի Ազգային ժողովում, իրենք դա կդիտարկեն որպես թշնամու շահերի սպասարկում:
Արձագանքելով՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Դեռ շատ մեծ հարց է՝ ով է թշնամու շահերը սպասարկում»:

ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանն էլ հավելեց. «Մնում է, որ մի հատ էլ հայհոյանք դնեք այս կամ այն քվեարկությունից առաջ և հետո: Սպառնալիքը քաղաքական խոսք չի կարող լինել»:

Մանրամասն՝ տեսանյութում: