Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր քոք մաշացնելու քաղաքականությունը չի աշխատում, փակեք էդ էջը. Վիգեն Խաչատրյանը՝ ընդդիմությանը

«Պատրանք է ստեղծվում, թե իբր աջ թևում նստած հայտնի հերոսի ջատագովները և կամակատարները հանկարծ որոշել են թևերը քշտած  խորհրդարանական գործունեության լծվել, մենք էլ չենք ուզում»,- այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը և հավելեց. «Շարունակեք ինքներդ ձեզ խաբել, դուք չեք ուզում, որ մենք էդ օրենքներն ընդունենք: Դուք ուզում եք գալ այստեղ և ասել՝ ժողովուրդ, տեսեք ինչ լավ բան ենք ուզում, իսկ էս մեծամասնությունը ձեր մասին չի մտածում»:

Վիգեն Խաչատրյանը նշեց, որ մարզային այցերի ժամանակ իրեն կշտամբում են, թե «դրանց հետ ինչի՞ եք ժամանակ կորցնում, ինչո՞ւ եք դրանց պատասխանում, անցեք ձեր գործին»:

Նա ընդգծեց. «Ձեր քոք մաշացնելու քաղաքականությունը չի աշխատում, փակեք էդ էջը: Եթե դուք ուզում եք, որ ձեր նախաձեռնություններն իրականություն դառնան, աշխատեք մեզ հետ, ոչ թե հանձնաժողովների նիստերում շոուներ սարքեք»:

Մանրամասն՝ տեսանյութում: